ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ԱՐԽԻՎԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիան մտադիր է 4 ամսվա ընթացքում հրապարակել 1000 փաստաթուղթ, որոնք պատմում են 20-րդ դարի սկզբի իրադարձությունների մասին, տեղեկացնում է «Վաթան» թերթը: Առաջին փաստաթղթերը 1914 եւ 1918 թվականների ժամանակահատվածի փաստերով պետք է հրապարակվեին դեռեւս այս շաբաթ: Առաջին անգամ լայն հասարակայնությանը հնարավորություն կտրվի ծանոթանալու թուրքական զինվորական արխիվին: 1984 թվականից Գլխավոր շտաբի արխիվի փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը ստացել են միայն 21 հետազոտողներ: Գլխավոր շտաբի տվյալ քայլը հայկական հարցում Անկարայի «քաղաքական հարձակման» նոր ծրագրի մի մասն է: Նախօրեին Թուրքիան Հայաստանին առաջարկել է հիմնել փորձագիտական հանձնաժողով, որը պետք է հետազոտի ցեղասպանության իրականացման փաստը: Չէ որ այսօր Թուրքիան ընդունում է, որ տեղահանումների եւ կոտորածների ժամանակ զոհվել են հարյուր հազարավոր մարդիկ, սակայն հերքում է ցեղասպանության փաստը: Միաժամանակ, նշենք, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի համաձայն` ՀՀ ղեկավարի վարչակազմը չի ստացել Հայոց ցեղասպանությունը հետազոտելու հարցերով երկկողմ փորձագիտական հանձնաժողով ստեղծելու մասին նամակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---