18 հոկտեմբերի 2012 - 16:02 AMT
Լահդար Բրահիմին շաբաթ օրը կայցելի Դամասկոս

Սիրիայի հարցով ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմին շաբաթ օրը կայցելի Դամասկոս, որտեղ նա կքննարկի հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադարի մասին հարցը:

Բրահիմին երկուշաբթի օրը դիմել է Սիրիայում հակամարտող կողմերին` առաջարկելով հոկտեմբերի 26-ից դադարեցնել կրակը:

Նա հուսով է, որ կարճաժամկետ հրադադարը կլինի առաջին քայլը երկրում իրավիճակը կայունացնելու և բռնությունը դադարեցնելու ուղղությամբ: