18 հոկտեմբերի 2012 - 15:48 AMT
Թոմ Քրուզի մասնակցությամբ նոր ֆիլմը շուտով մեծ էկրան կբարձրանա

Ինտերնետում արդեն կարելի է դիտել Թոմ Քրուզի մասնակցությամբ «Ջեք Րիչեր» քրեական դրամայի լիարժեք թրեյլերը: Ռեժիսոր Քրիստոֆեր Մակքուորին ֆիլմը նկարահանել է գրող Լի Չայլդի «Մեկ կրակոց» վեպի հիման վրա: Հանրահայտ դերասանը հանդես է գալիս գլխավոր դերում:

Մասնավոր խուզարկու Ջեք Րիչերին դիմում է հինգ մարդկանց սպանության մեջ մեղադրվող ամբաստանյալ: Նա պնդում է, որ մեղավոր չէ և Րիչերին խնդրում է հետաքննել այդ գործը:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան նշանակված է 2012թ. դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ում: