18 հոկտեմբերի 2012 - 16:59 AMT
Թուրք երաժիշտը կկանգնի դատարանի առաջ հավատացյալների զգացմունքները վիրավորելու համար

Թուրք դաշնակահար և կոմպոզիտոր Ֆազիլ Սայը հոկտեմբերի 18-ին կկանգնի դատարանի առաջ հավատացյալների զգացմունքները վիրավորելու և կրոնական թշնամանք հրահրելու համար, հաղորդում է Agence France-Presse-ը:

Սային, ով համերգներ է տվել Բեռլինում, Նյու Յորքում, Տոկիոյում և այլ քաղաքներում, կդատեն նրա միկրոբլոգում մի քանի թվիթերի համար:

Թուրք դատախազներին զայրացրել է նման թվիթը. «Չգիտեմ, նկատել եք արդյոք, որ տխմար, գռեհիկ, խեղկատակ, գող մարդիկ մոլեռանդ հավատացյալ են»

Սային մեղադրանքներ առաջադրելու մասին հաղորդագրությունից հետո Ստամբուլի դատարանի մոտ են հավաքվել հարյուրավոր իրավապաշտպաններ, մշակույթի գործիչներ և լրագրողներ: Նրանք պահել են «Սայ, դու մենակ չես» գրությամբ ցուցապաստառներ: