ՀԱԷԿ-ի շահագործումը կերկարացվի 10 տարով

ՀԱԷԿ-ի շահագործումը կերկարացվի 10 տարով

PanARMENIAN.Net - Հայ ամերիկայն աշխատանքային խմբի հոկտեմբերի 18-ի նիստի ավարտին ՀՀ և ԱՄՆ կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում: Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, իսկ ամերիկյան կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը:

«Փաստաթուղթն ապացուցում է էներգետիկայի բոլոր ոլորտներում համագործակցելու պատրաստակամությունը»,-ասել է դեսպանը ստորագրումից հետո՝ հավելելով, որ կետ կա փաստաթղթում նաև Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մասին: «Հայաստանի կառավարության հետ մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի նրա շահագործումն առավել անվտանգ լինի»,-ասել է նա:

Մովսիսյանը հավելել է, որ Հայաստանի կառավարությունն արդեն որոշում է կայացրել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը 10 տարով երկարացնելու մասին: «Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ԱԷԿ-ի կյանքը պետք է երկարացնել 10 տարով, հաշվի առնելով, որ նորի կառուցումը նույնքան ժամանակ կպահանջի»,-ասել է նա: Նախարարը հավելել է, որ այս փուլում քննարկվում է այդ ծրագրի իրագործմանն ուղղված ծրագիրը:

Իր հերթին Հեֆֆերնը հավելել է, որ ԱՄՆ-ն կողմ է համաշխարհային հանրության այն դիրքորոշմանը, որ ԱԷԿ շահագործումը երկարացվի մինչև 2016 թվականը, իսկ եթե որոշում կա, որ շահագործումը պետք է երկարացնել ևս 10 տարով, «ապա մենք պատրաստ ենք աջակցել ԱԷԿ-ի անվտանգ շահագործմանը»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---