18 հոկտեմբերի 2012 - 18:47 AMT
Լիբիայի կառավարության կողմնակից զինված ստորաբաժանումները շրջափակել են Քադդաֆիի կողմնակիցների քաղաքը

Լիբիայի կառավարությանը լոյալ զինված ստորաբաժանումները շրջափակել են Տրիպոլիիից հարավ-արևելք ընկած Բանի-Վալիդ քաղաքը, հաղորդում է BBC News-ը: Ըստ վերջին տվյալների, քաղաքը հրետակոծվում է, ինչի արդյունքում արդեն կան զոհեր և վիրավորներ:

Բանի-Վալիդ քաղաքը վարֆալլա ցեղի կենտրոններից է, որը Մուամմար Քադդաֆիի օրոք նրանք արտոնյալ վիճակում էին: Վերջինիս ներկայացուցիչները կարևոր պետական պաշտոններ են զբաղեցրել, ունեցել են խոշոր բիզնեսներ:

Քադդաֆիի պաշտոնանկությունից հետո Բանի-Վալիդում մնացին բռնապետի բազմաթիվ կողմնակիցներ, հաղորդում է lenta.ru-ն: