18 հոկտեմբերի 2012 - 19:15 AMT
Էրիսլենդի Լարա. Վերջապես Վանես Մարտիրոսյանը կիմանա` ինչ է նշանակում մենամարտել բարձր դասի մրցակցի հետ

Կուբացի գերկիսամիջին քաշային Էրիսլենդի Լարան հուսով է, որ WBC-ի նախագահ Խոսե Սուլեյմանը կպահի իր խոստումը և կպարտավորեցնի կազմակերպության չեմպիոն Սաուլ Ալվարեսին մենամարտել իր հետ, երբ Էրիսլանդին կհաղթի Վանես Մարտիրոսյանի հետ ընտրական մենամարտը:

Լարա-Մարտիրոսյան մենամարտը կկայանա նոյեմբերի 10-ին Լաս Վեգասում:

Բռնցքամարտիկը համոզված է, որ Մարտիրոսյանը լավ կմենամարտի. «Հատկապես, հաշվի առնելով Վանեսի` կողերս կոտրելու ցանկությունը, ինչի մասին նա անըդհատ է խոսում: Հուսով եմ, որ նա նույնչափ համարձակություն կունենա, որպեսզի ռինգ դուրս գա նույն տրամադրությամբ: Նա վերջապես կինշմանա, թե ինչ է նշանակում կռվել բարձր դասի մրցակցի հետ»: