
Առնվազն 44 մարդ է զոհվել սիրիական կառավարական զորքերի կողմից Մաարեթ ալ-Նուման քաղաքին օդային հարվածներ հասցնելու արդյունքում: Այն գտնվում է ապստամբների վերահսկողության տակ: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հոկտեմբերի 18-ին օդային հարվածի արդյունքում ամբողջովին ոչնչացվել է 2 բնակելի տուն և մզկիթ, որի ներսում խաղաղ բնակիչներ են եղել: Շարունակվում է փլատակների տակից մարդկանց դուրս բերելու աշխատանքները, ուստի զոհերի թիվը կարող է աճել:
Այնտեղ աշխատում են փրկարարներ, բժիշկներ և կամավորներ:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Մաարեթ ալ-Նուման քաղաը Սիրիայում ընթացող գլխավոր հակամարտային կենտրոնն է:
Կառավարական զորքերը մեծ ջանքեր են գործադրում` ռազմավարական տեսանկյունից կարևոր բնակավայրը ետ վերադարձնելու ուղղությամբ. Այն կառուցված է Հալեպ-Դամասկոս մայրուղու վրա: