18 հոկտեմբերի 2012 - 20:49 AMT
Եգիպտոսում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 150 հազարը

Եգիպտոսում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 150 հազարը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի` փախստականների հարցերով Գերագույն կոմիսար Մոհամմեդ Դեյրին:

Ընդ որում, փախստականներից միայն 4.8 հազարն է գրանցվել Կահիրեի` փախստականների հարցերով գործակալությունում:

Ավելի վաղ արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը հաղորդել էր, որ Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 100 հազարը:

Ներկայումս Թուրքիան նոր վրանային քաղաքներ է կառուցում, որտեղ կկարողանա ընդունել սիրիացի փախստականներին, հաղորդում է Ռոսբալթը: