18 հոկտեմբերի 2012 - 21:17 AMT
Էրմիտաժի տնօրենը դեմ է Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում 2018-ԱԱ ժամանակ ֆան-տարածք ստեղծելուն

Պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին դեմ է հանդես եկել Պետերբուրգի Դվորցովայա հրապարակում 2018թ ֆոըտբոլի աշխարհի առաջնության ժամանակ ֆան-տարածք ստեղծելուն: Նա հիշեցրել է, որ Դվորցովայա հրապարակի կանոնադրության համաձայն, այդ վայրում բոլոր միջոցառումները պետք է համաձայնեցվեն Էրմիտաժի հետ:

«Ես կտրականապես դեմ եմ Դվորցովայայում ֆան-տարածք ստեղծելուն: Ինչքանով ես եմ տեղյակ, ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները, ովքեր ժամանել են Պետերբուրգ չեն պնդում դրան: Հավանականություն կա, որ այստեղ ամեն ինչ վատ ավարտ կունենա: Այնտեղ պետք է մեծ քանակությամբ ոստիկանություն տարվի»,-ասել է նա: