18 հոկտեմբերի 2012 - 21:45 AMT
Ռուանդան, Արգենտինան և Ավստրալիան դարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ

Ռուանդան, Արգենտինան և Ավստրալիան դարձել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամներ` հիգշաբթի օրը համաշխարհային կազմակերպության Գլխավոր վեհաժողովում կայացած քվեարկության արդյունքում:

ՄԱԿ-ի ԱԽ-ում կա 15 պետություն, որոնցից 5-ը մշտական անդամներ են` ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա: Մյուս տասն ընտրվում են ամենամյա քվեարկությամբ:

Ինչպես քվեարկության բացման ժամանակ հայտարարել է Գլխավոր վեհաժողովի նախագահ Վուկ Երեմիչը, ՄԱԿ-ի ներկայիս 193 պետություններից ավելի քան 70-ը դեռևս երբեք չեն եղել ԱԽ-ի անդամներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: