19 հոկտեմբերի 2012 - 09:21 AMT
«Հրապարակ». Անդրանիկ Թևանյանը այդպես էլ չյուրացրեց «բումերանգի կանոնը»

«Հրապարակ»-ը գրում է. «Բումերանգի կանոնը մեզանում այդպես էլ չեն յուրացնում: Երբ դու մեկ այլ խմբագրի անվանում ես «լրտես», Բաղրամյանի «տռասի» վրա կանգնող անբարոյական, պետք է պատրաստ լինես, որ քեզ էլ նույն կերպ կպատասխանեն: Երկու օր է՝ Ֆեյսբուքը լի է «7 or.am» կայքի գլխավոր խմբագիր Անդրանիկ Թևանյանի տգեղ ֆոտոկոլաժներով ու հայհոյանքներով: Սրանք ընդամենը պատասխանն են այն բանի, որ ամիսներ շարունակ անում է այս կայքն ընդդեմ բոլոր այն լրատվամիջոցների, որոնք համարձակվում են քննադատել ԲՀԿ-ին, Գագիկ Ծառուկյանին և ընդհանրապես ԲՀԿ-ականների կարծիքներից տարբերվող տեսակետ հրապարակել: Ըստ «7 օր»-ի, դրանք բոլորը «Միշիկի վերահսկողության տակ են», կառավարվում են նախագահականից, աշխատում են «պետպատվերի» տակ: «7 օր»-ի թիրախում են հատկապես Հժ խմբագիր, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «1in.am» կայքի և «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը: «Հրապարակը» ևս կա այս շարքում», -եզրափակում է թերթը: