19 հոկտեմբերի 2012 - 10:02 AMT
«Ժամանակ». «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահի դեմ նոր քրեական գործ է նախապատրաստվում

«Ժամանակ»-ը գրում է, որ Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ «Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ «Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվում է ևս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ և չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին։ Այժմ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չէ»,- գրում է թերթը: