Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ից վիճակագրական տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները նվազել են ԱՄՆ-ից վիճակագրական տվյալների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հինգշաբթի օրվա սակարկությունների տվյալներով աննշան նվազել են ԱՄՆ աշխատաշուկայում թույլ վիճակագրության ֆոնին, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.02 դոլարով` մինչև մեկ բարելի համար 92.10 դոլար: Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.80 դոլարով` մինչև մեկ բարելի համար 112.42 դոլար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ աշխատանքի նախարարության տվյալների համաձայն, երկրում գործազրկության նպաստների սկզբնական հայտերի թիվը մեկ շաբաթում աճել է 46 հազարով` կազմելով 388 հազար, այն դեպքում, երբ վերլուծաբաններն ակնկալում էին աճ միայն 26 հազարով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---