19 հոկտեմբերի 2012 - 12:21 AMT
Յոզեֆ Բլատերը կարգելափակի Ջիբրալթարի անդամակցումը ՖԻՖԱ-ին

Իսպանական կառավարությանն առընթեր Սպորտի գերագույն խորհրդի նախագահ Միգել Կարդենալը Ցյուրիխում ՖԻՖԱ-ի ղեկավար Յոզեֆ Բլատերի հետ հանդիպման ժամանակ հասել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի ղեկավարի համաձայնությանը` ՖԻՖԱ-ին Ջիբրալթարի անդամակցումն արգելափակելու համար, հաղորդում է AS-ը: Բլատերը պատճառաբանել է իր որոշումը նրանով, որ Ջիբրալթարը ՄԱԿ-ի կողմից ճանաչված անկախ պետություն չէ:

1830-ին Ջիբրալթարը դադարել է լինել իսպանական տարածք` անցնելով Մեծ Բրիտանիայի հսկողության տակ որպես գաղութ: 1967-ին Ջիբրալթարի բնակիչները հանրաքվեում քվեարկել են Միացյալ Թագավորության կազմում մնալու օգտին: