19 հոկտեմբերի 2012 - 11:42 AMT
FIFA-ն դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը

FIFA գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն հայտարարել է, որ Ֆուտբոլի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը դժգոհ է Բրազիլիայի նախապատրաստումից Կոնֆեդերացիաների գավաթի անցկացմանը, որը կանցնի 2013թ. հունիսի 15-30-ը:

«Նման արագության դեպքում մենք չենք հասցնի վեց մարզադաշտ կառուցել մինչ Կոնֆեդերացիաների գավաթի մեկնարկը: Մարզադաշտերից ոչ մեկը դեռևս պատրաստ չի ընդունել մրցաշարը»,-հայտարարել է FIFA գլխավոր քարտուղարը, հայտնում է Inside World Football-ը:

Նշենք, որ մինչ FIFA հանձնաժողովի հաջորդ այցը Բրազիլիան պետք է ավարտի աշխատանքների 80 տոկոսը:

Կոնֆեդերացիաների գավաթ-2013-ը պետք է անցնի վեց մարզադաշտերում՝ Ֆորտալեզեի, Ռեսիֆիի. Սալվադորի, Բրազիլիայի, Բելու Օրիզոնտիի և Ռիո դը Ժանեյրոյի: