ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ԿՊԱՀԱՆՋԵՆ ԻՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՊՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայ եկեղեցու թեհրանի թեմի նախաձեռնությամբ ապրիլի 19-ին Իրանի մայրաքաղաքում կազմակերպվելու է ցույց` հայկական դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Ակցիան նվիրված է Հայոց ցեղասպանբության 90-րդ տարելիցին, տեղեկացնում է «Երկիր» թերթը: Թեհրանի հայկական 21 դպրոցները ներկայացնող 90 դպրոցականներ կհավաքվեն երկրի խորհրդարանի առջեւ: Նրանց կմիանան ազգային իշխանության ներկայացուցիչներ, ծնողական կոմիտեների անդամներ եւ ուսուցիչներ: Իրանի խորհրդարանի նախագահությանը կհանձնվի հանրագիր` պաշտոնապես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պահանջով: Նույն օրն էլ Թհրանի բոլոր հայկական դպրոցների առջեւ կվառվեն մոմեր:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---