Օղակաձև զբոսայգում կբացվի հայ բարերաների ճեմուղի

Օղակաձև զբոսայգում  կբացվի հայ բարերաների ճեմուղի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին, ժամը 17:00 Երևանի Օղակաձև զբոսայգում (Մ. Նալբանդյանի արձանի հարևանությամբ) տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ստեղծված` Հայ բարերարների ճեմուղու բացման հանդիսությունը:

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և պատվերով մայրաքաղաքի սրտում կանգնեցվեց հայազգի մեծ զավակներ, բարերարության խորհրդանիշեր` Պողոս Նուպարի, Ալեքսանդր Մանթաշյանի, Ալեք Մանուկյանի, Գալուստ Գյուլբենկյանի, Միքայել Արամյանցի, Հովհաննես Լազարյանի հուշակոթողները և բարերարության հավաքական կերպարը խորհրդանշող մեկ հուշակոթող:

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանը:

Բարձրաստիճան հյուրերի մուտքը կողջունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը և ՀՀ ՊՆ «Զորական» երգի համույթը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---