Տիգրան Դավթյան. Շուտով Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի

Տիգրան Դավթյան. Շուտով  Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի

PanARMENIAN.Net - Էկոնոմիկային նախարարության և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գործակցության միջոցառումներից է երեկ մեկնարկած և այսօր եզրափակվող «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. Զբոսաշրջության նշանակությունը» խորագրով երկօրյա միջազգային համաժողովը:

Համաժողովի խնդիրը զբոսաշրջության և համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության կապն ընդգծելն է:

Այսօր համաժողովի մասնակիցները հռչակագիր ընդունեցին, որով համաձայնեցին ամրապնդել զբոսաշրջության միջոցով միջմշակութային երկխոսությունը, խրախուսել էթիկայի արժեքների հանդեպ հարգանքը, բարձրացնել զբոսաշրջության շահագրգիռ կողմերի իրազեկությունը, ուշադրություն դարձնել մասնովոր հատվածին:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները մեծանում են: Առանձնացրեց համաշխարհային բրենդային հյուրանոցային համակարգերի հետ տարվեղ բանակցությունները: Դրանց արդյունքում շուտով Երևանում 3-ի փոխարեն 10 բրենդային հյուրանոց կգործի:

«Շատ բան արված է` կան այն բոլոր հիմնական ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկների կայուն հոսք ապահովելու համար, բայց դրանք դեռ պետք է զարգացնենք սեզոնային զբոսաշրջության կտրվածքով», - ասաց նախարարը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---