ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿՔՆՆԱՐԿԵՆ 2005-5006 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-20-ը Գերմանիայում կկայանան հայ-գերմանական միջկառավարական բանակցությունները, որտեղ Հայաստանը կներկայացնի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը: Բանակցությունների ընթացքում կողմերը 2005-2006 թվականների ֆինանսական համագործակցության շրջանակներում կքննարկեն առաջարկներ ու ծրագրեր: Գերմանիայի կառավարության հետ Հայաստանն արդեն մի քանի տարի իրակա֊նաց֊֊նում է հանրապետության էներգետիկայի, ջրային ոլորտի եւ ֆինանսական հատվածի զարգացմանն ուղղված ծրագրեր: Կողմերը կքննարկեն վերոնշյալ ոլորտներում համագործակցության զարգացման հետագա ծրագրերը: Հայկական պատվիրակությունը մտադիր է հանդիպել ԳԴՀ տնտեսական զարգացման նախարարության, Վերականգնման վարկերի բանկի, ինչպես նաեւ Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---