19 հոկտեմբերի 2012 - 14:58 AMT
Դավիթ Ջամալյան. Հավանական և տրամաբանական է, որ Ռուսաստանի С-400-ները տեղեկայվեն Հայաստանի տարածքում

Թուրքական լրտվամիջոցների տարածած տեղեկությունը` Ռուսասատանի հարավային սահմաններին С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրներ տեղեկայելու մասին, զարգացումների հավանականություն է ենթադրում նաև Հայաստանի շուրջ:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ցամաքային սահման չունի Թուրքիայի հետ, չի բացառվում, որ С-400 կտեղակայվեն նաև Հայաստանի տարածքում, որտեղ գտնվում է 102-րդ ռուսական ռազմակայանը: Դրա հավանականության և հնարավոր հետևանքների մասին ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց.

«Հավանական է և տրամաբանական, որ այդպես լինի, հաշվի առնելով, որ Հայաստանը և Ռուսաստանը ռազմական դաշնակիցներ են և Իրանի շուրջ զարգացումները: Հայաստանը դրանից միմիայն կշահի, քանի որ մեր երկինքը կլինի ավելի պաշտպանված, քան կա: Լրջագույն զսպող գործոն կլինի ոչ միայն հայ-ադրբեջանական այլև հայ-թուքական հարաբերություններում: Ապահովագրված կլինենք թուրքական ագրեսիայից»:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցները գրել էին, թե Ռուսաստանը սկսել է իր հարավային սահմաններին տեղակայել С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրները: Ըստ պարբերականների դա Ռուսաստանի պատասխանն է Թուրքիայում ՆԱՏՕ հակահրթիռային պաշտպանության համակարգի օբյեկտի տեղակայմանը: ԶԼՄ-ները բերում են ՌԴ զինված ուժերի գնդապետ, Հարավային զինվորական շրջանի մամլո ծառայության պետ Իգոր Գորբուլի հայտարարությունն այն մասին, որ С-400 զենիթա-հրթիռային համալիրները կտեղակայվեն մինչև 2012 թվականի ավարտը:

Դավիթ Ջամալյան. Հավանական և տրամաբանական է, որ Ռուսաստանի С-400 հրթիռներով հագեցած ՀՕՊ նոր համալիրներ տեղեկայվեն Հայաստանի տարածքում