16 ապրիլի 2005 - 08:40 AMT
ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐ Է ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀ ՄՈՀԱՄՄԵԴ ՀԱԹԱՄԻԻՆ
Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել ԻԻՀ նախագահ Մոհամմեդ Խաթամիին, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպուման ընթացքում հայ դիվանագետը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից շնորհակալություն է հայտնել հայ-իրանական հարաբերություններին մշտապես մեծ ուշադրություն հատկացնելու համար: Դեսպանը նշել է, որ Իրանի ղեկավարի Հայաստան կատարած այցելությունը պատմական էր քաղաքական եւ տնտեսական առումներով: Մոհամմադ Հաթամին իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունների նշանակությունը` ընդգծելով Իրանում հայերի նկատմամբ հատուկ հարգանքը, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ առկա հիմնարար ծրագրերը կյանքի կկոչվեն համատեղ ջանքերով: Հանդիպման ավարտին Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույնները հաղորդել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: