Կառլ Լագերֆելդը գտնում է, որ Ֆրանսիայի նախագահն ատում է հարուստներին

Կառլ Լագերֆելդը գտնում է, որ Ֆրանսիայի նախագահն ատում է հարուստներին

PanARMENIAN.Net - Գերմանացի մոդելավորող Կառլ Լագերֆելդը, որը Chanel նորաձևությունների տան գլխավոր դիզայներն է ու կրեատիվ տնօրենը, «իմբեցիլ» է անվանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, որն, ըստ նրա, «ատում է հարուստներին»:

Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, Լագերֆելդը զգուշացրել է, որ Օլանդի նախաձեռնած հարկերի բարձրացումը աղետ կդառնա Ֆրանսիայի համար:

Համեմատելով Օլանդին Իսպանիայի նախկին վարաչպետ Լուիս Սապատերոյի հետ, որն ինչպես և Օլանդը սոցիալիստ է, մոդելավորողը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը, ինչպես և իսպանացի քաղաքական գործիչը, «ցանկանում է պատժել հարուստներին»:

«Օտարերկրացիներն այլևս չեն ցանկանում ներդրումներ կատարել Ֆրանսիայում»,-հայտարարել է մոդելավորողը:

Սեպտեմբերին Օլանդի կառավարությունը ներկայացրեց 2013թ. բյուջեն, որով նախատեսվում է պետական ծախսերը նվազեցնել 36,9 մլրդ եվրոյով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---