Միթ Ռոմնին խոստովանել է, որ կանայք իր հիմնական կողմնակիցներն են

Միթ Ռոմնին խոստովանել է, որ կանայք իր հիմնական կողմնակիցներն են

PanARMENIAN.Net - Հանրության ուշադրությունը կրկին գամված է ԱՄՆ նախագահի թեկնածուներին: Հանրապետական Միթ Ռոմնիի հայտարարությունները, ով խոստովանել է, որ իր հիմնական կողմնակիցները կանայք են, սոցկայքերում մի շարք մեկնաբանությունների աղբյուր են հանդիսացել: Այս մասին հաղորդում է MIGnews-ը:

Ռոմնին արել է այս հայտարարությունը, երբ խոսել է կանանց իրավունքների մասին: Նա ընդգծել է, որ իր վարչակազմում թափուր աշխատատեղեր կգտնվեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Սոցհարցումները վկայում են, որ նախագահական բանավեճերի երրորդ և որոշիչ փուլից առաջ երկու թեկնածուների վարկանիշերը գրեթե հավասար են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---