TravelViVi.com. Ադրբեջանը զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից է

TravelViVi.com. Ադրբեջանը զբոսաշրջիկների համար աշխարհի ամենավտանգավոր երկրներից է

PanARMENIAN.Net - Զբոսաշրջային TravelViVi.com ինտերնետ-պորտալը Ադրբեջանը ներառել է զբոսաշրջիկների համար ամենավտանգավոր երկրների հնգյակում: Բացի Ադրբեջանից, զբոսաշրջիկների համար վտանգավոր երկրներ են համարվում Պապուա Նոր Գվինեան, Հաիթին, Եգիպտոսը և Լաոսը:

Մասնավորապես, ինչպես գրում է կայքը, չնայած Ադրբեջանի` որպես 20-րդ դարասկզբին ձևավորված պետության արտաքին գրավչությանը և բազմաթիվ պատմական հուշարձանների, որոնք Ադրբեջանն իրեն է վերագրում, այս երկիրն անհանգստություն է առաջացնում խոսքի և մամուլի ազատության բացակայության պատճառով: Զբոսաշրջիկներն այս երկրում կարող են դառնալ կողոպուտի, ֆիզիկական բռնության զոհ մաշկի գույնի, էթնիկական կամ կրոնական պատկանելության:

Ադրբեջանը հայտնվել է միջազգային ԶԼՄ-ների էջերում Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելուց և հերոսացնելուց հետո: Վերջինս Բուդապեշտում կացնահարել է հայ սպա Գուրգեն Մարտիրոսյանին:

Թեև այժմ դիտվում է արտասահմանցիների սպանությունների մակարդակի նվազում, ավելի լավ է չայցելել քիչ մարդաշատ վայրեր: Բացի այդ բազմաթիվ բողոքներ են ստացվում կանանցից, ովքեր դժգոհում են տղամարդկանց չափից ավելի ուշադրությունից, գրում է կայքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---