Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում ադրբեջանական համայնքի հետ համատեղ կլոր սեղան է անցկացնում

Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում ադրբեջանական համայնքի հետ համատեղ կլոր սեղան է անցկացնում

PanARMENIAN.Net - «Սարանսկ քաղաքում այս տարվա օգոստոսին Վլադիմիր Պուտինը ընդգծել է ազգային-մշակութային միավորումների հատուկ դերը երկրում ազգամիջյան համաձայնության ձևավորման հարցում: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակասությունները, որոնք ծագում են ազգամիջյան ոլորտում «կարող են ոչ միայն խաթարել մեր պետականությունը, այլև ոչնչացնել դրա հիմքերը»,-ասվում է PanARMENIAN.Net ին ուղարկված Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունում:

Համաձայն հաղորդագրության, «ՌԴ նախագահի` հասրակության կոնսոլիդացիայի կուրսի իրականացման նպատակով որոշում է կայացվել անցկացնել կլոր սեղան, որի նպատակն է մշակել մեխանիզմներ, որոնք թույլ չեն Ռուսաստանի տարածք տեղափոխել ազգամիջյան հակամարտությունները, որոնք ծագել են ՌԴ տարածքից դուրս»:

Հոկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսվող «Ռուսաստանի ադրբեջանական և հայկական սփյուռքը. Ազգամիջյան երկխոսություն» կլոր սեղանի ժամանակ ծրագրվում է քննարկել «Ռուսաստանում ազգամիջյան խաղաղության և համաձայնության հաստատման գործում ՌԴ հայկական և ադրբեջանական ՀԿ-ի դերի մեծացման հարցը, «ՌԴ պետական ազգային քաղաքականության ռազմավարություն» ծրագիրը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիական հասարակության կոնսոլիդացիայի միջոցները`ռադիկալ քսենոֆոբիայի և ազգամիջյան հակամարտությունների դիմագրավելու համար, ազգային ԶԼՄ-ների դերը բազմազգ ռուսական հասարակության կոնսոլիդացման հարցում»:

Հանդիպմանը կդիտարկվեն այլ հարցեր ևս, որոնք կբարձրացվեն կլոր սեղանի մասնակիցների կողմից, հաղորդում է ՌՀՄ-ն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---