Վրաստանում պաշտոնապես հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

Վրաստանում պաշտոնապես հայտարարել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները

PanARMENIAN.Net - Վրաստանի ԿԸՀ-ն ուրբաթ օրը պաշտոնապես հայտարարել է 2012թ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները: Ամփոփիչ արձանագրությունը ստորագրել են ԿԸՀ բոլոր անդամները:

Ընտրական շեմը հաղթահարել են միայն «Վրացական երազանք» կոալիցիան և Ազգային շարժումը:

Խորհրդարանում «Վրացական երազանքը» կներկայացնեն 85, Ազգային շարժումը` 65 պատգամավորներ:

Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը կկայանա հոկտեմբերի 2-ին: Այն կբացի Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---