Վարդան Օսկանյան. Ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար19 հոկտեմբերի 2012 - 21:19 AMT PanARMENIAN.Net - Քիչ առաջ Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է թողել ԲՀԿ-ի և իր հարաբերությունների մասին: Գրառման մեջ ասված է. « Մամուլում ինձ և իմ կուսակցությանը վերաբերող երկու թեմաներ են շրջանառվում, որոնք առաջ քաշելով՝ որոշակի շրջանակներ փորձում են ինչ-ինչ քաղաքական խնդիրներ լուծել: Առաջինը, իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումների հետ կապված իբր ես դժգոհ եմ կուսակցության և նրա առաջնորդի դիրքորոշումից: Երկրորդը, իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներսում թևերի է բաժանված: Առաջինի հետ կապված ասեմ, որ ես միանշանակ շնորհակալ եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարին և կուսակցությանը նրանց ունեցած դիրքորոշման համար: Առաջին օրվանից ճիշտ գնահատական է տրվել այս ամենին, որ իմ դեմ գործը քաղաքական հետապնդում է, որն ուղղված է ոչ միայն իմ անձի, այլ նաև կուսակցության դեմ: Կուսակցության առաջնորդը և իմ մյուս կուսակիցները իրենց ամբողջական աջակցությունը ցուցաբերել են կուսակցության հայտարարությամբ, ինչպես նաև խորհրդարանում իրենց ելույթներով ու տարբեր քաղաքական հայտարություններով: Ես հատկապես շնորհակալ եմ իմ գործընկերներին ինձ լրացուցիչ անձեռնմխելիություն տալու նպատակով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իրենց մանդատը զիջելու պատրաստակամության համար: Ինչ վերաբերում է «կուսակցության ներսում թևերին», ապա չի կարելի կուսակցության ներսում կառուցողական և այլընտրանքային մոտեցումները շփոթել երկպառակությունների և թևերի հետ: «Բարգավաճ Հայաստանի» առավելությունն այն է, որ այնտեղ հանդուրժողականություն կա տարբեր մոտեցումների և առաջարկների նկատմամբ: Կուսակցության քաղաքական թիմը կուռ և միասնական է՝ գիտակցելով, որ ժողովուրդը շատ մեծ ակնկալիքներ ունի իրենից և որ մեր նորագույն պատմության ճակատագրական այս փուլում մեծագույն պատասխանատվություն է կրում հայ ժողովրդի առաջ: Առավել ևս, որ կուսակցությունում բոլորը գիտակցում են, որ մտնում ենք քաղաքական պայքարի կարևորագույն մի փուլ, որտեղ կարելի է մրցակցել և հաղթել միմիայն միասնականությամբ և վճռականությամբ»: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |