20 հոկտեմբերի 2012 - 09:47 AMT
«Ժողովուրդ». ՌԴ նախագահի վերահսկողության վարչության պետի ՀՀ այցի իրական նպատակը

Նախօրեին Հայաստանում էր ՌԴ նախագահի վերահսկողության վարչության պետ Կոնստանտին Չույչենկոն: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա հանդիպել է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանի հետ ու քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, հետագա գործակցության ծրագրեր: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ, սակայն, այս այցի իրական շարժառիթները բոլորովին այլ են. Չույչենկոն ՀՀ է ժամանել` իշխանությունների հետ քննարկելու իրենց բացահայտումները ՌԴ-ում հայ որոշ օլիգարխների կողմից իրականացվող ապօրինությունների, «ատկատների» մասին: Ընդ որում, այդ օլիգարխների թվում շրջանառվում է նաև Հ. Հովսեփյանի եղբոր` Հակոբի անունը (նրա անունն էր շրջանառվում նաև Երևանում էլիտար բնակարանների վաճառքի գործով): Հ. Հովսեփյանի մամուլի քարտուղար Լ. Մկրտչյանը երեկ կտրականապես հերքել է այս տեղեկությունները` հավելելով, որ նման որևէ հարցադրում կամ թեմա չի եղել քննարկումների ժամանակ: