20 հոկտեմբերի 2012 - 09:51 AMT
«168 ժամ». Խաչատուր Սուքիասյանը չի բացառում իր առաջադրումը նախագահական ընտրություններում

Վերջերս տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ գործարար, Աժ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարող է առաջադրել իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում: Երեկ «168 ժամ»-ի հետ զրույցում Սուքիասյանն, ըստ էության, չի հերքել այդ տեղեկությունները: Թերթի թղթակցի հարցին` հնարավո՞ր է առաջադրեք Ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Եկեք անձերի հարցը չբերենք առաջ: Կարևորը համակարգային հարցերն են: Պարզ է, որ ինչ-որ անձեր գալու են, իրենց գաղափարներով, արժեքներով: Սակայն եկեք չկենտրոնանանք դրա վրա»: