Այսօր Հայաստանում նշվում է Գյուղատնտեսության աշխատողի օրը20 հոկտեմբերի 2012 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Գյուղնախարարը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ոիղերձում մասնավորապես ասվում է. «Այս տարի, երկրորդ անգամ, ոլորտի հանդեպ ցուցաբերվող նորովի մոտեցման և պետական հոգածության պայմաններում, մենք պետականորեն նշում ենք Գյուղատնտեսության աշխատողի օրը: Հանրապետության նախագահի կողմից գերակա ոլորտ հռչակված Հայաստանի գյուղատնտեսությունը դանդաղ, բայց հետևողականորեն շարժվում է իրական բարեփոխումների ճանապարհով, նպատակ ունենալով հասնել մրցունակ ու ինքնաբավ այնպիսի մի մակարդակի, երբ հնարավոր կլինի լիովին ապահովել երկրի պարենային անվտանգությունը»: «Հարգելի գործընկերներ, գյուղաշխարհի մարդիկ, ֆերմերներ, գործարարներ, մասնագետներ, գիտնականներ, Ձեր ազգանվեր ու լարված աշխատանքի շնորհիվ է, որ մենք հաջողված գյուղատնտեսական տարվա բերառատ աշուն ենք վայելում, բոլոր ցուցանիշներով գերազանցելով նախորդ տարվա բնագծերը: Ձեր վաստակի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով եմ շնորհավորում Ձեզ ` գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ բոլորիդ խաղաղ, արդյունավետ աշխատանք, երկրի ապագայի հանդեպ լուսավոր հավատի բազմապատկում: Երջանիկ եղեք, հաջողակ և առողջ»,-ասվում է գյուղնախարարի ուղերձում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |