Ուկրաինայում հայկական եկեղեցու խորանի վերականգնումը կավարտվի մինչև տարեվերջ

Ուկրաինայում հայկական եկեղեցու խորանի վերականգնումը կավարտվի մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Ուկրաինայում հայկական եկեղեցու «Գողգոթա» փայտե խորանի վերականգնումը ձգձգվում է, սակայն մինչ տարեվերջ այն անպայման կտեղադրվի եկեղեցու բակում, հայտնում է analitika.at.ua-ն:

Մասնավորապես, ինչպես հոկտեմբերի 18-ին հայտնել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիդիա Օնիշչենկոն, խնդիրներ են առաջացել Լեհաստանի գլխավոր ռեստավրատոի հետ կապված, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: Նա պետք է Լեհաստան վերադառնա բուժման:

Ըստ Օնիշչենկոյի, մինչ նոյեմբեր խորանի հետ կապված խնդիրները կլուծվեն: Արդեն մի քանի տարի է ընթանում են Հայկական եկեղեցական համալիրի վերականգնման աշխատանքները: Աշխատանքները ֆինանսավորում է Լեհաստանի մշակույթի նախարարությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---