ՆՓԱԿ-ում կբացվի «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ցուցահադնդեսը

ՆՓԱԿ-ում կբացվի «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» ցուցահադնդեսը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ին Նորարարական փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) բացվելու է ամերիկաբնակ լուսանկարչուհի Ալեքսանդրա Ավագյանի անհատական ցուցահանդեսը:

Ավագյանը երկու տարի ապրել է Գազայում: Նա երկար ժամանակ ճամփորդել է Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի հետ, որը նրան լուսանկարելու մեծ արտոնություններ էր տվել:

Ցուցահանդեսը կրում է «Ոգու պատուհաններ` իմ ճամփորդությունները իսլամական աշխարհում» խորհագիրը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը: Կլինի նաև վարպետության դաս:

Նախագիծը մասամբ ֆինանսավորված է ԱՄՆ պետքարտուղարության կողմից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---