Քաղաքագետ. Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք

Քաղաքագետ. Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք

PanARMENIAN.Net - Նախագահական ընտրություններից երեք ամիս առաջ, ինչ-որ փոխվարչապետի պաշտոնի համար, դժվար «Բարգավաճ»-ը համաձայնի մտնել իշխող կոալիցիայի մեջ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ մեկնաբանելով մամուլում տարածված այն լուրերը, թե այժմ քննարկվում է ընտրություններում գործող նախագահին սատարելու դիմաց ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: «Եթե ԲՀԿ-ն հրաժարվեց վեց նախարարական պորտֆելից, փոխվարչապետի պաշտոնն ինչի՞ն է պետք»,- հարցրեց քաղաքագետը:

Երվանդ Բոզոյանը կարծում է, որ այսպիսի տեղեկատվական հոսքերը նպատակ ունեն ցույց տալու, որ «Բարգավաճ»-ը ըստ էության լուրջ ընդդիմություն չէ և գործող նախագահի հիմնական մրցակիցը չէ: Այնուամենայնիվ, քաղաքագետը տարածվածը լուրերը անտրամաբանական է համարում զուտ բովանդակային իմաստով:

«Այսինքն եթե մարդը պատրաստ էր մտնել իշխանության մեջ, ուրեմն կմտներ մայիսին: Այն ժամանակ ավելի շատ բան էին առաջարկում, քան այսօր »,- ասաց Երվանդ Բոզոյանը:

Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրեց, թե այժմ քննարկվում է ԲՀԿ-ին երեք նախարարական պորտֆել, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնը տալու հարցը: Ընդ որում՝ խոսվում է սահմանադրական հանրաքվեով փոխվարչապետի պաշտոնն ու ստատուսն ամրագրելու տարբերակի մասին: Եթե սահմանադրական հանրաքվե անցկացվի, կարող են սահմանվել փոխվարչապետի ավելի լայն լիազորություններ, որոնք կգոհացնեն ԲՀԿ-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---