21 հոկտեմբերի 2012 - 16:05 AMT
Դամասկոսում պայթյունի ժամանակ մահացել են առնվազն 10 հոգի

Այսօր Դամասկոսում տեղի է ունեցել խոշոր ահաբեկչություն: Զոհերի ստույգ թիվն առայժմ անհայտ է, վերջին տվյալներով, մահացել են 10 հոգի:

Al Jazeera հեռուստաալիքի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել հին Դամասկոսում ոստիկանության բաժանմունքի մոտ: Sky News-ի տվյալներով, պայթել է պայթուցիկ նյութերով լցված ավտոմեքենան:

Հնարավոր է, ահաբեկչությունը է ՄԱԿ և ԱՊԼ բանագնաց Լահդար Բրահիմիի և Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդիպմանը, որը կայացել է այսօր Դամասկոսում: Բրահիմին կոչ է արել Սիրիայի կառավարությանը և ապստամբներին հրադադար հայտարարել մահմեդական Իդ ալ Ադհա տոնի առիթով, որն այս տարի սկսվում է հոկտեմբերի 26-ին:

Բրահիմին հավելել է, որ տոնի առիթով հրադադարը նրա անձնական նախաձեռնությունն է: