21 հոկտեմբերի 2012 - 19:34 AMT
Թեհրանը հերքում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին լուրերը

Իրանը հերքել է ԱՄՆ-ում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Վաշինգտոնը և Թեհրանը պայմանավորվել են երկկողմ բանակցություններ անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ, հաղորդում է Ինտերֆաքսը: «Մենք ոչ մի բանակցություններ չենք վարում ԱՄՆ հետ»,- կիրակի օրը մամլո ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:

Նա հավելել է, որ Իրանը բանակցություններ է վարում իր միջուկային ծրագրի շուրջ միայն միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ: