22 հոկտեմբերի 2012 - 11:47 AMT
Ճապոնիայի կառավարության վարկանիշը նվազել է մինչև ռեկորդային ցածր մակարդակ

Ճապոնիայի կառավարության վարկանիշը, որը գլխավորում է Յոսիհիկո Նոդան, իջել է կառավարության գոյության ընթացքում ռեկորդային ամենացածր մակարդակին` 18 տոկոս, նման տվյալներ է հրապարակել «Ասախի» թերթը:

Անցած տարվա սեպտեմբերից ի վեր, երբ կառավարությունը գլխավորել է Նոդան, նրա վարկանիշը 20 տոկոսից ցածր է եղել: Դա Ճապոնիայում համարվում է ծայրահեղ ցուցանիշ և ընդունվում որպես նշան, որ մի քանի ամիսների ընթացքում տեղի կունենա վարչապետի և կառավարության փոփոխություն:

Հարցման համաձայն, իշխող Դեմոկրատական կուսակցության համար պատրաստ են քվեարկել հարցվածների 13 տոկոսը, իսկ ընդդիմադիր Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համար` 36 տոկոս:

Հարցումն անցկացվել է հոկտեմբերի 20-21-ը հեռախոսով ազատ համակարգչային ընտրության մեթոդով, հարցմանը մասնակցել է 1620 հոգի: