Նավթի համաշխարհային գներն աճում են ՄԷԳ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

Նավթի համաշխարհային գներն աճում են ՄԷԳ ղեկավարի հայտարարությունների ֆոնին

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 22-ին աճում են Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Մարիա վան դեր Հուվենի հայտարարությունների ֆոնին այն մասին, որ նավթի համաշխարհային շուկան հումքի մատակարարումների պակաս չի զգում, վկայում են սակարկությունների տվյալները:

Նյու Յորքի բորսայում WTI տեսակի թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքն ավելացել է 0.45 դոլարով կամ 0.5 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 90.05 դոլար: Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.73 դոլարով կամ 0.66 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 110.87 դոլար:

Հուվենի խոսքով, առաքումներում միայն լուրջ խափանումները կարող են հանգեցնել նավթի ռազմավարական պաշարների բացմանը: «Եթե ինչ-որ լուրջ խախտումներ տեղի ունենան նավթի առաքումներում, միշտ գոյություն ունի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, մինչև շուկան կարձագանքի դրան»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---