22 հոկտեմբերի 2012 - 10:16 AMT
Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 12 հորիզոնականով

Հոկտեմբերի 22-ին ATP-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը:

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իջել է 12 հորիզոնականով: Նա 635 միավորներով զբաղեցնում է 77-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ չի կարողանա կորտ դուրս գալ մինչև 2013թ: Նա ունի կողի վնասվածք և վերականգնման համար կպահանջվի 6-10 շաբաթ:

Աշխարհի լավագույն թենիսիստների ցուցակը 12165 միավորով շարունակում է գլխավորել շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը: 2-րդ հորիզոնականում 11970 միավորով սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ լավագույն թենիսիստների եռյակը եզարափակում է Էնդի Մարրեյը, ով ունի 7690 միավոր: