22 հոկտեմբերի 2012 - 12:25 AMT
Միայն վերջին մեկ օրում Սիրիայում մոտ 120 մարդ է զոհվել

Սիրիայի Ազատ բանակի ու կառավարական զորքերի բախումների արդյունքում երկրի տարբեր մասերում առնվազն 120 մարդ է զոհվել, հայտնել է երկուշաբթի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի, զոհվածների մեծ մասը Հալեպի ու Հոմսի բնակիչներ են: Սիրիայում արդեն 1,5 տարի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: