
Խոհարարական արվեստի օլիմպիադայի հայ մասնակցի պատրաստած շաքարե սկյուռիկները օլիմպիական ոսկե մեդալի են արժանացել: Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոհարարների հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Մանդալյանը Վերա Հովհաննիսյանի աշխատանքը, որը պատկերում էր «Սառցե դարաշրջան» մուլտֆիլմի հայտնի հերոսներին, շուրջ 500 աշխատանքներից լավագույնն է ճանաչվել Գերմանիայի Էրֆրուտ քաղաքում անցկացված Խոհարարական արվեստի օլիմպադայում՝ Art-class անվանակարգում .«Վերան օլիմպիադային մասնակցում էր երկրորդ անգամ, առաջին անգամ՝ 2008 թվականին, նրա ներկայացրած աշխատանքն արժանացել էր արծաթե մեդալի, նրա հաղթանակը խթան կդառնա, որպեսզի հաջորդ օլիմպիադային Հայաստանը թիմով մասնակցի», -ասաց Արմեն Մանդալյանը:
Վերան իր հերթին պատմեց, որ դա իր 4-րդ ոսկե մեդալն է, իսկ ընդհանուր առմամբ, 20 տարեկանից մասնակցում է զանազան խոհարարարական մրցույթների և արդեն 7 մեդալ ունի.«Աշխատանքս պատրաստել եմ 2 ամիս, այն շուրջ մեկ մետր բարձրությամբ էր և գրեթե 10 կիլոգրամ էր կշռում: Որոշեցի պատրաստել այդ սկյուռիկներին, քանի որ նրանք իմ սիրած մուլտֆիլմի հերոսներն են», -ասաց նա՝ հավելելով , որ շուտով կկազմակերպի իր պատրաստած շաքարե աշխատանքների ցուցահանդեսը:
Նշենք, որ խոհարարական արվեստի միջազգային օլիմպիադան անցկացվել է հոկտեմբերի 5-10-ը: Մասնակցել են 52 պետություններ և ներկայացվել է շուրջ 1600 աշխատանք: