Աշխարհի թիվ մեկ նվագախումբը ելույթ կունենա Երևանում

Աշխարհի թիվ մեկ նվագախումբը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կեզրափակվի «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը: Ելույթ կունենա Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, որն ըստ Դոյչե Գրամոֆոն ընկերության, համարվում է աշխարհի թիվ մեկ նվագախումբը:

Փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ նվագախմբի ելույթն իրենց համար մշակութային շոկ է: Նա խոստացավ, որ համերգում հատուկ հնչողություն կլինի, և 120 սոլիստ կլինեն մեկ բեմում:

Հանրահայտ դիրիժոր Լորին Մաազելի ղեկավարած նվագախումբը կկատարի Փիթեր Անրոյի, Սերգեյ Պրոկոֆևի և Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

Փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննսյանը հավելեց, որ հանդուգն քայլ էր նրանց հրավիրել, և 2008-9 թթ-ին սկսվեցին նվագախմբի հետ բանակցությունները: Նրանք այնքան համերգներ ունեն, որ մինչև 2015 թ-ը դժվար էր նրանց հրավիրել:

Փառատոնի հեղինակությունը օգնեց, որ նրանք մեկ օր գտնեն Երևանում ելույթ ունենալու համար:

Այժմ փառատոնն աշխատում է համապատասխան տեխնիկայի ապահովման ուղղությամբ:

Նրանք գալու են երկու ինքնաթիռներով, մեկ ինքնաթիռով կգան երաժիշտները, ևս մեկ բեռնատար ինքնաթիռով կտեղափոխվեն 1 մլն եվրո արժողությամբ գործիքները:

Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի հետ ելույթ է ունեցել հայ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

Մյուս տարի փառատոնը կհյուրընկալի Վիեննայի նվագախմբին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---