22 հոկտեմբերի 2012 - 13:55 AMT
Հայաստանում դոլարը գալիք շաբաթ, հավանաբար, կվաճառվի 405-410 դրամով

Անցած շաբաթ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0,79 դոլարով` մինչև 405,50 դրամ: Մեկ շաբաթվա սակարկությունների ծավալը կազմել է ԱՄՆ 9,40 մլն դոլար, ինչը 47,78 տոկոսով քիչ է, քան նախորդ շաբաթ: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազել է 0,70 տոկոսով և հոկտեմբերի 20-ին կազմել 407,03 դրամ: Հայաստանի արժութային բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նախկինի նման սակարկվում է 405-409,50 դրամի սահմանում: «Կայուն իրավիճակը պայմանավորված է ներկրողների և բնակչության կողմից արտարժույթի պահպանվող պահանջարկով, ինչպես նաև չափավոր դևալվացիոն տրամադրություններով»,- կարծում են FOREX CLUB-ում:

Գալիք շաբաթ Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը կարող է բարձրանալ կողմնային տրենդի շրջանակներում: Դա պայմանավորված է պահպանվող ներքին պահանջարկով, ինչպես նաև ԱՄՆ ԴՊՀ կողմից քանակական խթանման նոր ծրագրի գործարկման վերաբերյալ թուլացած էյֆորիայով:

Ամերիկյան արժույթի աճին կնպաստի նաև բնակչության և բիզնեսի կողմից դոլար գնելու ծավալի բարձրացումը:

Հայաստանում կանխիկ դոլարի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 405-410,0 դրամի սահմաններում: