22 հոկտեմբերի 2012 - 13:25 AMT
Տեո Ուոլկոթը համարվել է աշխարհի ամենաարագաշարժ ֆուտբոլիստը

Ամերիկյան BleacherReport.com պորտալի փորձագետները կազմել են աշխարհի 50 ամենաարագաշարժ ֆուտբոլիստների ցուցակը:

Ըստ հետազոտության, վարկանիշրի առաջին հորիզոնականում «Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Տեո Ուոլկոթը համարվել է աշխարհի ամենաարագաշարժ ֆուտբոլիստը, երկրորդ տեղում է Ջոնաթան Բյաբյանին «Պարմայից» և երրորդը Հոֆրե Գերոն «Բեյցզին Գոանից»:

«Ոսկե գնդակի» գործող տիտղոսակիր Լեո Մեսսին 31-րդ տեղում է, հայտնում է sport-express.ru-ն: