Ֆրանսիացի դիվանագետը Ղարաբաղի մասին. Ժամանակն է «մոռանալ անցյալի տարաձայնություններն ու ատելությունը»

Ֆրանսիացի դիվանագետը Ղարաբաղի մասին. Ժամանակն է «մոռանալ անցյալի  տարաձայնություններն ու ատելությունը»

PanARMENIAN.Net - 1994թ. ի վեր Ֆրանսիան համառություն, վճռականություն ու լուրջ մտադրություններ է ցուցադրում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններն առաջ տանելու ու ղարաբաղյան կարգավորմանն աջակցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Ըստ նրա, ֆրանսիական կողմը բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի՝ կողմերը պետք է պարտավորվեն լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով, հիմնվելով ՄԱԿ Խարտիայի ու Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, այն է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման:

Ինչպես նշել է ֆրանսիացի դիվանագետը, այդ հակամարտությունը մեծ մտահոգություն է առաջացնում: «Այսօր կցանկանայի Ադրբեջանի ու Հայաստանի ժողովրդներին հետևյալ խոսքերն ուղղել՝ մտածեք ձեր երեխաների ու թոռների մասին և արեք այնպես, որ նրանք չապրեն այն տառապանքներն ու վիշտը, որոնք ձեզ բաժին ընկան: Ողջ պատմության ընթացքում, այդ թվում բոլորովին վերջերս ադրբեջանցիներն ու հայերը ապրել են հավասար, խաղաղ պայմաններում ու ավանդ ունեցել միմյանց բարգավաճման մեջ: Ժամանակն է մոռանալ տարաձայնություններն ու ատելությունը»,-ասել է Պասկասլ Մոնյեն, հայտնում է 1news.az-ը:

Ըստ նրա, Ֆրանսիան որպես ՄԽ համանախագահ ակտիվ ներդրում է ունի հակամարտության կողմերին նորարարական գաղափարներ ներկայացնելու գործում՝ այդ թվում հումանիտար շփումների զարգացման, հրադադարի խախտումների ուսումնասիրության մեխանիզմի ստեղծման, պատմության ու մշակույթի հուշարձանների պաշտպանության վերաբերյալ առաջարկներով: «Երբ իշխանության եկավ նախագահ Օլանդը, մենք երեք նիստ կազմակերպեցինք նախարարների մակարդակով, որից երկուսը տեղի ունեցան Փարիզում: Այժմ նախապատրաստվում է չորրորդ հանդիպումը: Այսինքն, մենք ՄԽ մյուս համանախագահ երկրների հետ ձգտում ենք կրկին աշխուժացնել երկխոսությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---