ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կմեկնի Չինաստան

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2012թ. հոկտեմբերի 22-26-ը աշխատանքային այցով կլինի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, որտեղ հանդիպումներ կունենա ՉԺՀ պետական խորհրդի անդամ, Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ, հասարակական անվտանգության նախարար Մենգ Ջյանզուի, ՉԺԿ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Չեն Սեն Սյանի, արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինի, ՉԺԿ ազգային ներդրումային գործակալության ղեկավար Սյու Ցզինի հետ: Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ կունենա նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մուրադբեկ Իմանալիևի հետ, ում հետ կքքնարկի ՇՀԿ-ում Հայաստանի Հանրապետության դիտորդական անդամակցությանն առնչվող հարցեր: Արթուր Բաղդասարյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ կմասնակցի նաև Շանհայի համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ-ի կազմակերպած համատեղ խորհրդաժողովին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---