22 հոկտեմբերի 2012 - 14:13 AMT
Այսօր տեղի կունենա Օբամայի ու Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը

Այսօր տեղի կունենա ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի ու նախագահության թեկնածու Միթ Ռոմնիի վերջին հեռուստաբանավեճը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Արտաքին քաղաքականությանը նվիրված հեռուստաբանավեճը կանցնի Ֆլորիդայի նահանգի Բոկա Ռատոնում, սովորաբար, այն տևում է 1,5 ժամ:

Այս «մենամարտը» կբացահայտի հեռուստաբանավեճերի ժանրի հաղթողին, առաջին երկուսւի արդյունքը ոչ ոքի է:

Այս բանավեճի թեման ձեռնատու է Օբամային՝ նա որպես նախագահ արտաքին քաղաքական հարցերի լուծման շատ ավելի մեծ փորձ ունի:

Ռոմնիի նախորդ հայտարարությունները սկանդալային էին՝ Լոնդունում նա քննադատեց նախապատրաստության մակարդակն Օլիմպիադային, Իսրայելում առաջացրեց պաղեստինցիների դժգոհությունը՝ ասելով, թե իսրայելցինեը գերազանցում են նրանց իրենց մակարդակով, և վերջապես, մեծ աղմուկ հանեց, ասելով, որ Ռուսաստանը ԱՄՆ գլխավոր թշնամին է: Դրանից անմիջապես օգտվեց Օբամայի ընտրական շտաբը՝ «ձախողում» համարելով արտաքին քաղաքականությանն անդրադառնալու նրա փորձերը: