ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է զորակոչին հետևող հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ստեղծվել է զորակոչին հետևող  հանձնաժողով

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 2012թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծվել է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:

Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր երկուշաբթի և հինգշաբթի օրերը` ժամը 11.00-ից մինչև 15.00-ն: Քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: Հեռախոսներ`52-34-86, 52-34-82: Հանձնաժողովի աշխատանքը բաց է լրատվամիջոցների համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---