19 ապրիլի 2005 - 08:58 AMT
ԿԱՐԱԳԱՑՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Նախօրեին կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանի սահ֊մա֊նագծման հայ-վրացական պետական հանձնաժողովի համանախագահներ Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ Վրաստանի ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մալխազ Միկելաձեի հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Հայաստանի եւ Վրաստանի պետական սահմանի սահամագծման գործընթացի արագացման անհրաժեշտությունը: Զրուցակիցները նախանշել են այդ ուղղությամբ կատարվելիք առաջիկա աշխատանքների ժամանակացույցը: