22 հոկտեմբերի 2012 - 15:30 AMT
Կովկասցիներն ու գնչուները զանգվածային ծեծկռտուք են սարքել, ձերբակալվել է 40 մարդ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկի «Ժդանովիչի» շուկայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությամբ: Փոխըմբռնման բացակայությունը բջջային հեռախոսի գնի վերաբերյալ երկու անձանց միջև վերածվել է զանգվածային դիմակայության տրավմատիկ զենքի կիրառմամբ:

Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ին: Ըստ ականատեսների, ՌԴ քաղաքացի գնչուներն ու կովկասյան հանրապետությունների բնակիչները զանգվածային ծեծկռտուք են սարքել, հայտնել է «ԲելՊԱՆ»-ը:

Տրավմատիկ զենքից արձակած փամփուշտներից երեք մարդ է տուժել: Ձերբակալվել է 40 մարդ: Որոշվում է քրեական գործի հարուցման հարցը, հայտնում է newsru.com.-ը: